Հունիսի 28-ին ՝ժամը 15.00-ին ստացված տեղեկատվության համաձայն`Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի լճում հունիսի 28-ին դիակ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիակը գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել Շիրակի մարզի Սալուտ գյուղի բնակիչ, 76-ամյա Անդրանիկ Ղազարյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:




























