Մեքսիկական Տաբասկո նահանգի բանտում անկարգությունների հետեւանքով մահացել է վեց մարդ, 16 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է El Financiero թերթը։

«Առնվազն վեց մարդ մահացել է, 16-ը՝ վիրավորվել»,- տեղեկացնում է թերթը՝ հղում կատարելով նահանգի Սոցիալական վերինտեգրման կենտրոնին։

Ենթադրվում է, որ անկարգությունների պատճառ է դարձել վեճը թշնամի խմբերի միջեւ բանտի վերահսկողության համար։

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, դատախազությունը եւ ազգային գվարդիան։