Ճապոնիայի ոստիկանությունը կիբեռանվտանգության դեպարտամենտ կստեղծի, որի կազմում մոտ 200 մարդ կլինի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կառույցը կսկսի աշխատել 2022 թվականի ապրիլից:

Դեպարտամենտը կմիավորի արդեն գործող բաժինները: Այն կզբաղվի կիբեռհարձակումների մասին խոշոր գործերով:

Հատուկ ուշադրություն կհատկացվի պետական մարմինների եւ ենթակառուցվածքի կարեւոր օբյեկտների պաշտպանությանը: