Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) /Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ) իշխող կոալիցիայի եւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարչապետը թեկնածուներ Արմին Լաշեթն ու Օլաֆ Շոլցը պատրաստ են հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» (ՀՀ-2) գազատարի շահագործումից, եթե այն դառնա Մոսկվայի համար Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու գործիք, գրում է DW-ը:
Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չպահպանի կանոններն ու օգտագործի այդ նախագիծն ընդդեմ Ուկրաինայի, հնարավոր կլինի ցանկացած պահի, եթե անգամ խողովակաշարն արդեն պատրաստ լինի, դադարել դրա շահագործումը, հայտարարել է Արմին Լաշեթը: Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի կառավարության գործող ղեկավարի կարծիքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ը Կիեւի վրա քաղաքական ճնշման գործիք դարձնելու դեպքում այդ նախագծում Գերմանիայի գործնական մասնակցության հիմքը կչեղարկվի:
Այդօրինակ կարծիք է արտահայտել նաեւ գործող փոխկանցլեր եւ ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը: «Գազի տրանզիտի եւ Ուկրաինայի անվտանգության հարցում բացասական ազդեցությունը հետեւանքներ կունենա արդեն պատրաստի գազատարով հնարավոր մատակարարումների վրա»,-ընդգծել է նա: Ընդ որում՝ կանցլերի երկու թեկնածուներն էլ նշել են, որ համարում են «Հյուսիսային հոսք-2»-ը տնտեսող նախագիծ եւ կողմ են գազատարի շինարարության ավարտին, որում արդեն միլիարդներ են ներդրվել:
Նշելով Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տրանզիտը պահպանելու կարեւորությունը՝ Օլաֆ Շոլցն ու Արմին Լաշեթն ասել են, սական, որ չեն կարող որեւէ հայտարարություն անել ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում այդ երկիրն ընդգրկելու հեռանկարների մասին:
«Դա հեշտ է խոստանալ: Սակայն իրականությունն այլ է»,-այդ կապակցությամբ արձանագրել է Լաշեթը՝ նախազգուշացնելով, որ ԵՄ-ի չափազանց մասշտաբային ընդլայնումը բացասաբար կազդի դրա աշխատանքի արդյունավետության վրա: Սակայն նաեւ հերքել է Գերմանիայից Կիեւին զենք մատակարարելու հեռանկարը:
Ինչ վերաբերում է Օլաֆ Շոլցին, ապա նա ընդգծել է, որ Եվրամիությունը սկզբի համար պետք է զբաղվի ներքին բարեփոխումներով: « Ներկայում ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի անդամության հարցը չի քննարկվում»,-հավելել է նա:





























