Եմենի հարավային անցումային խորհուրդը (ՀԱԽ) դադարեցնում է շփումները երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարութան հետ Շաբվա նահանգում իրավիճակի սրացման կապակցությամբ, որտեղ տեղի են ունեցել բախումներ երկու կողմերի զինված խմբավորումների միջեւ: Այդ մասին շաբաթ հայտարարել է հարավային կողմից պաշտոնական ներկայացուցիչ Ալի ալ Քաթիրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոչ ենք անում բոլոր մեր պատվիրակներին, որոնք մասնակցում են Էր Ռիադի համաձայնագիրն իրագործելու բանակցություններին, դադարել ցանկացած փոխգործակցությունն ու ուղիղ շփումները մյուս կողմից հետ մինչեւ Շաբվա նահանգում իրավիճակի կարգավորումը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ուրբաթ հարավային կողմի ԶԼՄ-ները հայտնել են, որ գլխավորապես կառավարական ուժերի իշխանության ներքո գտնվող Շաբվայում առեւանգվել է բանաստեղծ Սալեմ ալ Աբդ բեն Քուշուրը, ինչպես նաեւ ՀԱԽ մամուլի ծառայության աշխատակից Հաֆեզ Միքվարը: Պարզվել է, որ նրանց առեւանգումը կատարել է «Ալ Իսլախ» իսլամիստական կուսակցության տեղի անդամների կողմից, ինչի կապակցությամբ ՀԱԽ-ը մեղադրում է երկրի միջազգայնորեն ճանաչված իշխանություններին Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Խադիի գլխավորությամբ:

Շաբաթ մարդկանց բազմությունը դուրս էր եկել Շաբվայի փողոցներ՝ պահանջելով հետաքննել տեղի ունեցածն ու հայտնաբերել առեւանգողներին: Հարավային կողմի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այց ցույցերի ժամանակ կառավարական զորքերը դաժանորեն ցրել են ցուցարարներին եւ բախումներ իրականացրել ՀԱԽ ջոկատների հետ:

Ալ Քաթիրին անվանել է տեղի ունեցածը Շաբվան կառավարական ուժերի կողմից հետապնդումների, սպառնալիքների եւ ահաբեկչության տարածք վերածելու փորձ: