ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրա քաղաքական ընդդիմադիրներն օգտագործել են COVID-ը 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար, հաղորդում է Washington Post-ը:
Նախկին նախագահը հաճախ էր հայտարարում 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ լայն տարածում ունեցող խարդախությունների մասին՝ չնայած դաշնային եւ պետական պաշտոնյաները հավաստիացնում էին, որ ձայները չեն կեղծվել:
Մի քանի նահանգներ ձեռնարկել էին հեռավար քվեարկությունը թույլատրելու ուղղությամբ քայլեր, ինչպիսին է փոստով քվեարկությունը 2020 թվականի ընտրություններին քաղաքացիներին COVID-19-ից պաշտպանելու համար:
Վիսկոնսին եւ Փենսիլվանիա նահանգները հայտարարել էին 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները հետաքննելու մասին: Փենսիլվանիա նահանգի սենատոր Դեւիդ Արգալը, որը գլխավորում է ընտրությունների վերահսկողության հանձնաժողովը, հայտարարել է, որ քվեարկության արդյունքները դատական փորձաքննության կենթարկվեն:
Թրամփը, որը շարունակում է պնդել, որ կան բազմաթիվ ապացույցներ, որ 2020 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են, մի քանի հայց է ներկայացրել ընտրողների զանգվածային կեղծարարությունների մասին, որոնց մեծամասնությունը մերժվել է դաշնային դատարանների կողմից:





























