Պաղեստինը կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմաննել Իսրայելի դեմ, որպեսզի վերջ տրվի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում պաղեստինցիների նկատմամբ իրականացվող քաղաքականությանը, գրում է Սինխուան:
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում սատարել է հինգշաբթի «Միջազգային համաներում» կազմակերպության հրապարակած զեկույցը, որում ասվում է պաղեստինցիների նկատմամբ իսրայելյան անվտանգության ուժերի անօրինական գործողությունների մասին:
«Իսրայելին չեն հուզում «Միջազգային համաներման» նման հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված հաղորդագրությունները, որը համարում է Իսրայելի գործողությունները որպես պաղեստինցիների դեմ ռասայական խտրականության ամենաստոր դրսեւորում»,-նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Պաղեստինի ԱԳՆ-ն նաեւ դատապարտել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, որ նրանք լուրջ ճնշում չեն գործադրել Իսրայելի կառավարության վրա պաղեստինցիների դեմ գործողությունները դադարեցնելու համար:





























