France Press (AFP) գործակալության լուսանկարիչ Բյուլենթ Կիլիչը, որը վերման է ենթարկվել շաբաթ Ստամբուլում գեյ շքերթի անցկացման փորձի ժամանակ, մեղադրել է ոստիկանությանն իր դեմ մահափորձի մեջ եւ սպառնացել դատարան դիմել, գրում է  Ahval-ը:

«Նրանք մահափորձ են գործել իմ դեմ՝ փորձելով խոչընդոտել իմ շնչառությանը: Դա կհետաքննվի դատարանում»,-գրել է Կիլիչը սոցիալական ցանցերի իր էջերում, երբ կիրակի նրան ազատ են արձակել:

Ոստիկանները գցել են Կիլիչին գետնի վրա եւ սեղմել նրա պարանոցին, երբ նա լուսանկարում էր: Ոստիկանության կողմից նրան բերման ենթարկելու տեսաձայնագրություններում լսվում է՝ ինչպես է Կիլիչը գոռում. «Չեմ կարող շնչել»:

Շաբաթ Ստամբուլի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, որպեսզի ցրի Ստամբուլում տեղի իշխանությունների կողմից արգելված գեյ շքերթին հավաքված մարդկանց: Իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 20 մարդու, որոնք փորձել են մասնակցել քայլերթին: