Իտալիայում չեղարկում են փողոցում դիմակ կրելու  պարտադրանքը: Համաձայն երկրի առողջապահության նախարարության հանձնարարականի՝ բոլոր շրջաններն անցնում են սպիտակ, անվտանգ գոտու, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գիտատեխնիկական կոմիտեն, որը մշակել է պանդեմիայի դեմ պայքարի խորհուրդները, հավանություն է տվել դիսկոտեկների բացմանը:

Խոսքը բաց երկնքի տակ հաստատությունների մասին է:

Ընդ որում, դրանց բացման կոնկրետ ամսաթիվը պետք է նշի կառավարությունը: 

La Repubblica թերթը ենթադրում է, որ դա կարող է տեղի ունենալ հուլիսի 3-ին կամ 10-ին: