Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակել է Բելառուսում բռնապետության մասին արաբ գործարար Մուհամեդ ալ-Աբարի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է Բելթան:

Ներդրողը շատ ջերմ է խոսել Բելառուսի սոցիալ-քաղաքական կառուցվածքի մասին: «Հենց դա է իրական ժողովրդավարությունը»,-ասել է նա:

«Դուք զգո՞ւմ եք, որ բռնապետի մոտ հյուր եք»,-կատակով ասել է Լուկաշենկոն, ինչին ներդրողը պատասխանել է իրավունքի եւ ազատության համար պայքարող աֆրաամերիկացի  Նելսոն Մանդելայի խոսքերով.

«Եթե իմ երեխաներն անվտանգության մեջ են, եթե նրանք լավ կրթություն են ստանում, կա լավ առողջապահություն, ենթակառուցվածք, ապա հենց դա է իրական ժողովրդավարությունը: