Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում ոստիկանությունը փրկել է երկու մերկ տղամարդկանց, որոնք եղջերուներից փախչելով՝ կորել էին անտառում, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: 30 եւ 49 տարեկան երկու տղամարդիկ արեւայրուք էին ստանում Արքայական ազգային պարկի տարածքում գտնվող լողափում: Նրանց խոսքով՝ եղջերուից վախենալով են փախել անտառ: Պարկում մոլորված տղամարդիկ զանգահարել են ոստիկանություն՝ օգնություն խնդրանքով:
Տղամարդկանց որոնումներում ներգրավվել են փրկարարները, նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ ավիացիան:
«Ծառայությունները գտան ուսապարկով 30-ամյա մերկ տղամարդուն... ապա հայտնաբերեցին 49-ամյա կիսամերկ տղամարդուն: Նրանք ոստիկաններին հայտնեցին, որ գտնվում են մոտակա լողափում եւ անտառ են փախել այն բանից հետո, երբ եղջերուները վախեցրել են նրանց», - ասվում է հաղորդագրության մեջ:



























