Պրահայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 50-ամյա կին է վիրավորվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտնել է փրկարարական ծառայության խոսնակ Յանա Պոշտովան:

Վիրավորին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց:

Կրակ բացած անձին փնտրում են: