ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր իրավահաջորդ, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ժողովրդավարության հիմնական սկզբունքը խախտելու մեջ, երբ նա հրաժարվել է ընդունել նախորդ տարվա ընտրություններում իր պարտությունը, հայտնում է The Guardian-ը:

Խոսելով վիրտուալ դրամահավաքի ժամանակ՝ Օբաման ասել է, որ Թրամփի պնդումները խարխլել են ԱՄՆ ընտրությունների օրինականությունը եւ հանգեցրել են հակաժողովրդավարական գործողությունների՝ քվեարկությունը ճնշելու փորձերի:

«Ինչ տեսանք մենք՝ իմ իրավահաջորդը՝ նախկին նախագահը, խախտեց ձայների հաշվարկի հիմնական սկզբունքը, որից հետո հայտարարվեց հաղթող։ Նա հորինեց եւ հիմարություններ տարածեց»,- ասել է դեմոկրատը:

Օբաման նախազգուշացրել է, որ ամերիկյան ընտրությունների արդյունքների վիճարկումը կարող է հանգեցնել ժողովրդավարության ապալեգիտիմացման: