ՀԱՀ նախկին նախագահ Ջեյքոբ Զուման մեղավոր է ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ եւ դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման՝ 2009 թվականից մինչեւ 2018 թվականը իր պաշտոնավարման ընթացքում կոռուպցիայի մեղադրանքների գործով դատարանի վճիռը չկատարելու համար:
Զուման չէր ներկայացել դատական նիստին եւ նրան հրամայվել էր հինգ օրվա ընթացքում ներկայանալ Կվասուլու-Նաթալ նահանգի իր հայրենի Նկանդլա քաղաքում կամ Յոհանեսբուրգում ոստիկանական բաժանմունք: Եթե Զուման հինգ օրվա ընթացքում չվերադառնա, ապա ՀԱՀ-ի ոստիկանության նախարարին եւ ոստիկանության կոմիսարին կհանձնարարվի երեք օրվա ընթացքում կալանավորել նրան:
Հարավային Աֆրիկայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը դատապարտվում է ազատազրկման:
«Վերջապես, Զուման կհայտնվի այնտեղ, որտեղ իր տեղն է՝ ճաղերի հետեւում»,- ի պատասխան դատավճռի՝ ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գերման Մաշաբան:




























