Կոլումբիայում ցուցարարները քարեր են նետել տրանսպորտի նախարար Անխելա Մարիա Օրոսկոյի մեքենայի ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Չնայած նրան, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, իմ համար ցավալի է տեսնել՝ ինչպես են որոշները ցույցերն արդարացնում վանդալիզմով, փլուզումներով: Ես կշարունակեմ աշխատել հանուն կոլումբացիների եւ մեր երկրի»,-ասել է նախարարը:

 Անցած շաբաթ զինված հարձակաման է ենթարկվել Կոլումբիայի նախագահը. անհայտ անձինք կրակ են բացել նրա ուղղաթիռի ուղղությամբ: Տուժածներ չկան:

Արդեն երեք ամիս է՝ Կոլումբիայում շարունակվում են կառավարության սոցիալական եւ տնտեսական քաղաքականության դեմ ցույցերը:

Զոհվել է 25 մարդ, իրավապաշտպանների խոսքով՝ ավելի քան 80-ը: