Արդյունաբերության հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ կարող են Երկրի կլիման վերածել վեներայական կլիմայի` ըստ Ցելսիուսի մոտ 500 աստիճան ջերմաստիճանով, «ուղիղ գծի» ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հիշեցրել է, որ շատ գիտնականներ, առանց հիմնավորման, գլոբալ տաքացումը կապում են մթնոլորտ արտանետումների, այդ թվում՝ CO2-ի արտանետումների հետ: «Ո՞րն է իրավիճակի ողբերգությունը: Ոչ թե, որ Երկրի տարբեր շրջաններում կլիման փոխվում է, այլ որ ոմանք կարծում են, որ կլիման կփոխվի Ռուսաստանում եւ ամբողջ մոլորակի վրա, եւ կմոտենա վտանգավոր գծի: Բայց գտնվելով այդ գծի առջեւ, մարդկությունը կավելացնի, կնպաստի գլոբալ տաքացմանը, ապա այստեղ կարող են սկսվել անդառնալի գործընթացներ, որոնք կարող են այն տանել դեպի Վեներայի վիճակին, որի մակերեսին, ինչպես գիտեք, 500 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ հենց դրանից են վախենում գիտնականներն ու բնապահպանները: «Դա ճիշտ է, թե ոչ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ներդրումը նվազագույնի հասցնենք այն բանում, ինչ տեղի է ունենում համաշխարհային ոլորտում»,- հավելել է Պուտինը:





























