Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ այսօր` հունիսի 30-ին` ժամը 06.20-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ 21099» մակնիշի 36 ԼԼ 599 համարանիշի ավտոմեքենան բախվել է այլ ավտոմեքենայի (մակնիշը ճշտել չի հաջողվել): Փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ` Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ, 25-ամյա Վոլոդյա Սիմոնյանը, որը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: