ՆԱՏՕ-ն չի կարծում, որ Սեւ ծովը ռուսական է, եւ շարունակում է ներկա գտնվել տարածաշրջանում իր գործընկերներին աջակցելու նպատակով: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ  Կենտրոնական Ասիայի երկրների հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք վստահաբար չենք ընդունում, որ Սեւ ծովը ռուսական է: Մենք կպահպանենք մեր ներկայությունը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին եւ գործընկերների աջակցելու համար: Հարցերից մեկը, որը մենք քննարկում ենք, Սեւ ծովում Վրաստանի հետ համագործակցության խորացումն է»,-ասել է Ապատուրայը:

Նա նշել է, որ դաշինքը մեծացնում է Սեւ ծովում իր ներկայությունը:

Ապատուրայը երեկ ժամանել է Թբիլիսի: Նա հանդիպումներ կունենա հանրապետության բարձրագույն ղեկավարության, այդ թվում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: