Հայիթիում հրաձգության հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակման նպատակը, ենթադրաբար, եղել է վրժեը ոստիկանի սպանության համար:
AFP-ի տվյալներով՝ այս տարի Հայիթիում աճել է բռնության մակարդակը: Մրցակցող խմբերի միջեւ մշտապես փոխհրաձգություն է տեղի ունենում:
Նշվում է, որ զոհերի թվում մեկ լրագրող եւ ընդդիմադիր ակտիվիստ կա:
Լրագրողների ասոցիացիայի ղեկավար Ժակ Դերոզիեն հայտարարել է, որ մտահոգված է լրագրողների սպանության դեպքերի աճի հետ կապված:





























