Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը հայտարարել է, որ Չինաստանի բանակը պետք է դառնա աշխարհում ամենահզոր բանակներից մեկը: Այս մասին նա հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ արարողության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՉԺՀ ՌՕՈւ-ն պետք է դառնա համաշխարհային դասի զինված ուժեր մեծ հնարավորություններով, որպեսզի ունակ լինի հուսալիորեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու շահերը: Դասեր քաղելով անցյալից եւ պաշտպանելով մեր ապագան՝ անհրաժեշտ է արագացնել ազգային պաշտպանության եւ զինված ուժերի արդիականացումը: Հզոր երկիրը պետք է հզոր բանակ ունենա»,-ասել է նա:

2015 թվականի վերջին Չինաստանի իշխանությունը սկսել է զինված ուժերի մասշտաբային բարեփոխումները, որոնք շատ տեղացի եւ արտասահմանցի փորձագետներ անվանել են «ամենից ռադիկալը» ՉԺՀ ՌՕՈւ- ի պատմության մեջ:

Ձինփինի խոսքով՝ Չինաստանը կփոխառի այլ երկրների դրական փորձը, սակայն չի ունի իր հասցեին «գոռոզ խրատներ»:

«Մենք կարող ենք սովորել այլ մշակույթների ձեռքբերումներից, սակայն չենք հանդուրժի խրատներ»,-ասել է նա:

«Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը եւ Չինաստանի ժողովուրդը վստահորեն կգնան այն ճանապարհով, որն իրենք են ընտրել, եւ կզարգացնեն Չինաստանը»,-հավելել է ՉԺՀ ղեկավարը: