Լոս Անջելեսում պիրոտեխնիկայի պայթյունի ժամանակ առնվազն 16 մարդ է տուժել, գրում է LA Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ պայթյունը վնասել է մոտակա շենքը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը, որտեղ այդ պահին գտնվել է ավելի քան երկու տոննա պիրոտեխնիկա:

«Հայտնի չէ, թե ինչն  է եղել պայթյունի պատճառը»,-ասել են ոստիկանությունում:

Մոտակա տների բնակիչները տարհանվել են, բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: