ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն վերջնական որոշում է ընդունել 2024թ. պետության ղեկավարի ընտրություններին իր թեկնածությունը դնելու հարցում։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի եթերում։
Լրագրող Շոն Հենիթին քաղաքական գործչին հարցրել է, թե արդյոք նա այս հաշվով որոշում կայացրել է։
«Այո»,- պատասխանել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։
Սակայն հանրապետականը որեւէ մանրամասն չի նշել, տեղեկացնում է Gazeta-ն։ https://www.gazeta.ru/
«Այնպես չէ, որ ես էի դա ուզում։ Երկիրը դրա կարիքն ունի։ Մենք պետք է հոգ տանենք այս երկրի մասին։ Դա ուրախ չէ, մշտապես մարտնչել, միշտ մարտնչել»,- Թրամփին մեջբերում է Newsweek-ը։
Ավելի վաղ Թրամփը հնարավոր էր համարել, որ կառաջադրվի 2024թ. Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում։
2020թ. նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը եւ հանրապետական Դոնալդ Թրամփը։ Համաժողովրդական քվեարկության եւ ընտրողների քվեարկության արդյունքներով հաղթանակ տարավ Բայդենը, բայց Թրամփը չընդունեց ընտրությունների արդյունքները եւ բողոքարկեց դրանք դատարաններում։





























