ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կհարգի ԱՄՆ նախագահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Պուտինը այդ ամենին շատ իրատեսական է նայում եւ միշտ հարգալից է հարաբերություններում:
Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մենթորություն անել Ժնեւում ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ:
Նա նկատել է, որ Պուտինը շատ հստակ, միանշանակ պատասխաններ է տալիս , եւ որ հռետորաբանություն չի եղել:





























