ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող Trump Organization-ի դեմ մեղադրանքներն անվանել է «վհուկների քաղաքական որս»:

Նա իր ընկերության եւ ֆինանսական տնօրենի դեմ  մեղադրանքները «խայտառակություն» է անվանել:

«Վհուկների քաղաքական որսը, որն անցկացվում է ռադիկալ ձախական դեմոկրատների կողմից, շարունակվում է: Այն պառակտում է մեր երկիրը»,-ասել է Թրամփը:

Մեղադրական փաստաթղթերում Թրամփի անունը չի նշվում, սակայն դատախազությունը ենթադրում է, որ սխեմայում այլ ղեկավարներ են ներգրավված: