Թանկարժեք ջակուզին պատրվակ է դարձել Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ նոր հետաքննություն սկսելու համար։

Իսրայելի ոստիկանությունը սկսել է տասնյակ հազարավոր շեքել արժողությամբ շքեղ ջակուզիի մասին պնդումների հետաքննությունը, ջակուզին ի հաշիվ պետության տեղադրվել է Նեթանյահուի Կեսարիայի մասնավոր նստավայրում, տեղեկացնում է Jpost-ը։

Հետաքննությունն սկսվել է գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթի հարցապնդմամբ՝ այն կասկածանքով, որ նորոգման շրջանակում, որը կատարվում էր նստավայրում անվտանգության նպատակներով, տեղադրվել է ջակուզի 50 000 շեքել (15 000 դոլարից մի փոքր ավելի) արժողությամբ։

Նեթանյահուի ընտանիքը հայտարարել է, որ նստավայրում երբեք ջակուզի չի եղել։

Իր հայտարարությունում Նեթանյահուն ենթադրել է, որ հաշվետվությունն արվել է «այն բանի համար, որպեսզի թաքցվեն այն միլիոնները, որոնք ներկայում ներդրվում են իսրայելցի քաղաքացիների փողերից Բենեթի, Գանցի եւ Լապիդի մասնավոր տներում»։

Ավելին, Նեթանյահուն պահանջել է, որպեսզի N12 հեռուստաալիքը, որը հաղորդել է հետաքննության մասին, ուղղում հրապարակի կամ դատի տրվի զրպարտության համար։

Հիշեցնենք, որ Նեթանյահուն սպասում է դատի տարբեր գործերով՝ կապված կոռուպցիայի եւ վստահության չարաշահման հետ։ Դատավարությունը ներկայում դադարեցվել է եւ, ինչպես սպասվում է, կվերսկսվի հուլիսի 12-ին։