Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ Հյուսիսային Կորեայի նախագահ Կին Չեն Ընը փոխանակվել են նամակներով, հաղորդում է JoongAng IIbo-ն:
Մունը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպումը հնարավորություն կտա վերականգնել փակուղի մտած բանակցությունները Կիմի հետ եւ Վաշինգտոնին կոչ է արել զբաղվել այդ հարցով:
«Որքանով ես հասկանում եմ, երկու առաջնորդները փոխանակվել են նամակներով Հարավային Կորեա-ԱՄՆ գագաթաժողովի նախաշեմին: Ես լսել եմ, որ նամակում առաջնորդները քննարկել են, թե ինչպես պետք է անցկացնել գագաթաժողովը, օրինակ, տեսահամաժողովի ձեւաչափով»,-ասել է աղբյուրը:





























