Հայաստանը դեմ է քվեարկել բանաձեւերին, որոնք «հստակեցնում են Աբխազիայից եւ Հյուսիսային Օսեթիայից Վրաստանի տարածք հարկադիր տեղահանվածների եւ փախստականների կարգավիճակը»:

ՄԱԿ-ի մամուլի գրասենյակը հրապարակել է երկրների ցանկը, որոնք աջակցել են կամ դեմ են քվեարկել բանաձեւին:

Բանաձեւին կողմ է քվեարկել 57 երկիր, այդ թվում ԱՄՆ-ը, մերձբալթյան երկրները, Մեծ Բրիտանիան, Վաուատուն, Ադրբեջանը եւ եւս մի քանի տասնյակ երկրներ: Դեմ են քվեարկել Հայաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Ռուսաստանը, Սերբիան, Շրի-Լանկան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան եւ Վիետնամը: Եւս 74 պետություններ ձեռնպահ են քվեարկել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի ներկայացրած բանաձեւն ընդունվել էր 57 կողմ եւ 13 դեմ ձայներով: ձեռնպահ էր քվեարկել 74 երկիր: