Mitsubishi Electric-ի նախագահ Թաքեսի Սուգիյաման հրաժարական է տվել փաստաթղթերի կեղծման հետ կապված սկանդալի ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես եզրակացության եմ եկել, որ պետք է հրաժարական տալ, որպեսզի ընկերությունը կարողանա աշխատել մեր նոր ղեկավարության հանդեպ վստահության վերականգնման ուղղությամբ»,-ասել է նա:

Ընկերությունն արդեն խոստովանել է խարդախության փաստը:

Ներքին հետաքննության տվյալներով՝ Նագասակիում ընկերության գործարանը 1985 թվականին փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է գրել  սարքավորումների մասին: