Boeing 737 բեռնատար ինքնաթիռը Հավայան կղզիների մոտակայքում ընկել է Խաղաղ օվկիանոսը: Այս մասին հայտնում է CNBC-ը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռի շարժիչը թռիչքից հետո անսարքություն է ունեցել, ինչի կապակցությամբ օդաչուները ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել ամերիկյան Հավայան նահանգի մայրաքաղաք Հոնոլուլուի ափամերձ ջրերի վրա։ Միջադեպի այլ հանգամանքներ այս պահին չեն բացահայտվում: