Մյանմայի արեւելյան Մոն նահանգում ցուցարարներն այրում են բանակի ղեկավար Մին Աուն Խլաինի լուսանկարները եւ դագաղների մակետները նրա ծննդյան օրը, հաղորդում է «Reuters»-ը:
Բողոքի ակցիաներ են անցկացվել Մյանմայի շատ այլ շրջաններում:
Մին Աուն Խլաինը պետք է թոշակի անցներ 65-ամյակից հետո, սակայն պարտադիր կենսաթոշակային տարիքը չեղարկվեց հեղաշրջումից հետո:
Մյանմայի մի շարք շրջաններում գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ, գործադուլ է անցկացվում:





























