ՄԱԿ-ի աջակցությամբ Լիբիայի հարցով բանակցություններում չի հաջողվել կոնսենսուսի հասնել, հաղորդում է Reuters-ը:

Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության համակարգող եւ գլխավոր քարտուղարի օգնական Ռայսեդոն Զենենգան մասնակիցներին կոչ է արել շարունակել ջանքերը՝ բանակցությունները «թեժ դեբատներ» անվանելով:

Եթնադրվում է, որ երկրում կայանալիք ընտրությունները որոշիչ քայլ կդառնան կայունության ապահովման հարցով միջազգային ջանքերում: