Բայդենն անկախ հանձնաժողովին է փոխանցել բանակում սեռական ոտնձգությունների մասին գործը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անկախ հանձնաժողովին է փոխանցել բանակում սեռական ոտնձգությունների մասին գործը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Պարզվում է, որ ԱՄՆ բանակում կա մեծ տարբերություն, թե ինչ են ասում ավագ պաշտոնյաներն այդ խնդրի մասին, եւ այն, թե ինչպես է այդ խնդիրը տեսնում կրտսեր կազմը: Մենք երկար տարիներ լսել ենք, որ բանակում չկա հանդուրժողականություն սեռական ոտնձգության նկատմամբ, սակայն պարզվել է, որ իրականում դա այդպես չէ»,-նշել է Բայդենի վարչակազմը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն արդեն հայտարարել է, որ աջակցում է անկախ հանձնաժողովի արված խորհուրդներին:



























