Գերմանիայի հատուկ ծառայությունների աշխատակցին կասկածում են չեչեն ընդդիմադիրի դեմ մահափորձին աջակցելու մեջ, հաղորդում է «DW»-ը:

Der Spiegel թերթի եւ MDR մեդիաընկերության տվյալներով՝ հունիսին մեղադրյալի ծառայողական եւ մասնավոր տարածքներում խուզարկություն է անցկացվել:

Չնայած նրան, որ նրա անունը չի նշվում, անվտանգության մարմինների աղբյուրներից մեկը լրագրողներին հայտնել են, որ խոսքը աշխատակիցներից մեկի՝ Վալիդ Դ.-ի մասին է:

Չեչեն Վալիդ Դադակաեւը կասկածվում է Գերմանիայում Մոհմադ Աբդուրահմանովի դեմ մահափորձի պատրաստման մեջ: