Սպիտակ տունը հայտարարում է նորմալ կյանքի վերադառնալու մասին՝ չնայած կորոնավիրուսի «դելտա» տարբերակին, հաղորդում է The Hill-ը: 

Այն հաստատվել է բոլոր 50 նահանգներում:

Սակայն շատ փորձագետներ Սպիտակ տանը կոչ են արել չշտապել հաղթանակ հայտարարել կորոնավիրուսի նկատմամբ:

5 նահանգներ արդեն հայտարարել են դելտա տարբերակի տարածման հետ կապված արտակարգ իրավիճակի մասին:

Չնայած դրան՝ Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն այցելում են կլոր սեղաններ, բեյսբոլային հանդիպումներ, շքերթներ, փառատոններ, բարբեքյուի փառատոններ՝ կանգ առնելով Կոլորադոյում, Վիրջինիայում, Օկլահոմայում, Նյու Մեքսիկոյում, Կալիֆոռնիայում, Իլինոյսում, Փենսիլվանիայում, Նյու Յորքում, Ռոդ Այլենդում, Մասաչուսեթսում, Թենեսիում, Օհայոյում, Այովայում, Նյու Հեմփշիրում, Պուերտո Ռիկոյում: