Լիտվան ԱԴ ռեժիմ է սահմանում՝ կապված Բելառուսից անօրինական ներգաղթյալների հոսքի հետ, հաղորդում է DW-ը:

Սահմանային ծառայության տվյալներով՝ անօրինական ներգաղթյալների թիվը 2020 թվականի համեմատ աճել է 11 անգամ:

Լիտվայի ՆԳՆ կանխատեսմամբ՝ հետագայում անօրինական ներգաղթյալների թիվը կարող է աճել: 

Մայիսի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ձերբակալի անօրինական ներգաղթյալներին, որոնք Բելառուսից կփորձեն ԵՄ տարածք ներխուժել, որի անդամ է Լիտվան: