ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պատրաստվում է պարտավորեցնել ավիաընկերություններին վերադարձնել գրանցված ուղեբեռի վճարները, եթե դրանք ժամանակին չհանձնվեն ուղեւորներին, գրում է Associated Press-ը:

Եթե արարողակարգը գրելու երկարատեւ գործընթացից հետո առաջարկը վերջնականապես ընդունվի, ապա անհապաղ փոխհատուցում կպահանջվի նաեւ լրացուցիչ ծառայությունների համար, ինչպիսիք են ինտերնետի հասանելիությունը, եթե ավիաընկերությունը չտրամադրի այս ծառայությունը թռիչքի ընթացքում:

Նախարարության ներկայացուցիչն ասել է, որ նորամուծությունը կարող է հաջորդ ամառ ուժի մեջ մտնել:

Նոր կանոնների համաձայն, ուղեւորները կկարողանան փոխհատուցում պահանջել, եթե ավիաընկերությունները չհանձնեն իրենց ճամպրուկները Միացյալ Նահանգներ վայրէջք կատարելուց հետո 12 ժամվա ընթացքում կամ միջազգային չվերթից հետո 25 ժամվա ընթացքում:

Գործող կանոնները պահանջում են փողը վերադարձնել միայն ուղեբեռը կորցնելու դեպքում: