Տղամարդը, որը գնդակահարել է իր չորսամյա որդու մորը, մեղավոր է ճանաչվել դաժան հարձակման եւ երեխայի կյանքի համար սպառնալիք ստեղծելու մեջ, գրում է Associated Press-ը:

Մոնթգոմերի շրջանի ատենակալները 34-ամյա Գրեգորի Բլենթոնի համար ցմահ ազատազրկման դատավճիռ են կայացրել:

Տղամարդը 2020 թվականի մայիսի 9-ին կրակել է 32-ամյա Քրիստեն Քոնալիի վրա: Իշխանությունները հաղորդել են, որ տղամարդը երեխայի աչքի առջեւ հինգ անգամ կրակել է նրա գլխին, երբ նա կանգնած է եղել Դեյթոնում գտնվող իր տան մուտքի ճանապարհին այն բանից հետո, երբ նա եւ Բլենթոնը վիճել են:

Այնուհետեւ Բլենթոնը հեռացել է, բայց մոտ 10 ժամ անց հանձնվել է ոստիկանությանը: Կրակոցների հետեւանքով 4-ամյա երեխան չի տուժել:

Մեղադրող կողմը հայտնել է, որ վեճը ծագել է այն պատճառով, որ Բլենթոնը ցանկացել է տղային մեկ օրով տանել, իսկ Քոնալին նրան ասել է «ոչ»: Պաշտպան Էնթոնի Վան Նոյը ատենակալներին հայտնել է, որ իր պաշտպանյալը տառապում է հոգեկան խանգարումներով, որի պատճառով կրակելու պահին նա կորցրել է իրականության հետ կապը: