ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կասկածել է Ջո Բայդենի հայրենասիրության հարցում Ֆլորիդայում Անկախության օրվա տոնախմբության ժամանակ, գրում է Washington Examiner-ը:
Թրամփն ասել է, որ ԱՄՆ գործող նախագահը, հնարավոր է, ամենաանհայրենասեր նախագահն է Ամերիկայի պատմության մեջ, հուլիսի 4-ին վարչախմբի կողմից Անկախության օրվա հրավառությունը չեղարկելու պատճառով Հարավային Դակոտայում COVID-19-ի տարածման մտավախությունների կապակցությամբ: «Ես կարծում եմ, որ նրանք դա միտումնավոր են անում,-ասել է նա Սարասոտայում շաբաթ կայացած հանրահավաքի ժամանակ:-Դա այնքան անհեթեթ է եւ ցավալի»:
Թրամփը նաեւ անդրադարձել է 1776 թվականի՝ նրա Հանձնաժողովի չեղարկմանը, որը կոչ էր անում ամերիկյան դպրոցներում հայրենասիրական դաստիարակություն իրականացնել: «Մեր բոլորի առաքելությունն այսօր այն է, որպեսզի պահպանենք 1776 թվականի հուլիսի 4-ի ժառանգությունն ու պաշտպանենք մեր ազատությունն արմատական ձախակողմյա շարժումից, որը ձգտում է չեղարկել այդ ամսաթիվը, ոչնչացնել մեր ժառանգությունն ու մեր սիրելի ազգը»,-ասել է նա:
Նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը Բայդենը չեղարկել է 1779 թվականի՝ Թրամփի Հանձնաժողովը, առաջադրելով քննադատական ռասայական տեսության կողմնակիցներին ԱՄՆ կառավարությունում բարձր պաշտոններին:





























