Իրանի մարդու իրավունքների վարչության ղեկավարի տեղակալ Մաջիդ Թաֆրեշին մեղադրել է ԱՄՆ-ին «մարդու իրավունքների խնդիրը գործիքային շահարկման ենթարկելու մեջ տարբեր երկրներում ներխուժումը եւ ահաբեկչության այլ ձեւերն ապահովելու համար»: Այդ մասին հաղորդում է IRNA-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ահաբեկչությունը չի սահմանափակվում միայն Իրանով. Աֆղանստանը կենդանի օրինակ է, որը տուժել է Միացյալ Նահանգների հանցավոր գործողություններից, որոնք հանգեցրել են Հաագայի Միջազգային Դատարանում նախնական հետաքննությանը: Միջազգային դատարանի վճիռին հաջորդած Միացյալ Նահանգների քայլերը պատասխանատվությունից խուսափելու փորձեր են:
«Այսօր 13 000 ամերիկյան զինվոր է փախնում Աֆղանստանից՝ խուսափելով Միջազգային Դատարանի վճռի իրագործումից»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ վերջին 18 տարվա ընթացքում Աֆղանստանում սպանվել է ավելի քան 32 000 խաղաղ քաղաքացի. այդպիսին է ամերիկյան ոճով մարդու իրավունքների պաշտպանության իրական պատկերը:
Նա ընդգծել է, որ մարդկության դեմ ԱՄՆ-ի հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, Ամերիկայի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի իր հանցավոր գործողությունների համար:





























