Ավազակները երկուշաբթի օրը Նիգերիայի Կադունա նահանգում գիշերօթիկ դպրոցից առեւանգել էին ավելի քան 100 աշակերտի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Invicta-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձինք ներխուժել են Նիգերիայի հյուսիսում գտնվող Կադունա նահանգի միջնակարգ դպրոց եւ առեւանգել տասնյակ աշակերտների:
Ռադիոն հայտնում է անհայտ զինված անձանց կողմից 106 դպրոցականի առեւանգման մասին: Ըստ դպրոցի փոխտնօրենի, նրանք տեղական ժամանակով գիշերը ժամը 02։00-ին ներխուժել են հաստատություն եւ առեւանգել աշակերտներին: Նշվում է, որ 24 դպրոցականների հաջողվել է փրկվել:
Միաժամանակ, Agence France-Presse-ը հայտնում է 140 առեւանգված դպրոցականների մասին:





























