ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կիբերանվտանգության մասին ուղերձ ունի, սակայն հրաժարվել է հրապարակել, թե ինչ է ասվում այնտեղ, գրել է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ես կփոխանցեմ ուղերձը նրան», - պատասխանել է Բայդենը ուղերձի բովանդակության վերաբերյալ հարցերին:
Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ անցյալ հանգստյան օրերին առնվազն 20 ամերիկյան ՏՏ ընկերություններ կիբերհարձակումների են ենթարկվել հաքերների կողմից, որոնք, իբր, գործել են Ռուսաստանի տարածքից: Ավելի վաղ Բայդենը իր աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել ամերիկյան օբյեկտների դեմ նոր կիբերհարձակումների վերաբերյալ: Իր վարչակազմի ներկայացուցիչների եւ փորձագետների հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը որոշել է «ուղերձ» փոխանցել Պուտինին:




























