Նոր ուսումնական տարում Երեւանի ավագ դպրոցների աշակերտները ստիպված են լինելու կես ժամ շուտ զարթնել, քանի որ պարապմունքները սկսվելու են ոչ թե ժամը 9-ից, այլ 8:30-ից: Այդ մասին այսօր` հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ժամերի փոփոխություն է եղել նաեւ բուհերում, նրանց համար դասերը սկսվելու են առավոտյան 9:30-ին:

Նախարարի խոսքով, այդկերպ ծրագրվում է լիցքաթափել տրանսպորտային հոսքերը առավոտյան ժամերին:

Հիշեցնենք, որ այս որոշման դեմ բողոքի ալիք էր բարձրացել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների շրջանում, ովքեր հանդիպել էին քաղաքապետարանի ներկայացուցչի հետ եւ ներկայացրել իրենց առրկությունները, սակայն, քաղաքապետի որոշումը մնացել էր ուժի մեջ: