Գերմանական C.A.C ընկերությունը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը «Նաիրիտի» կառավարման վերաբերյալ հետաքրքրությունների հայտ է ներկայացրել: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ ըստ նախարարության պաշտոնական կայքէջում առկա տեղեկատվության` հետաքրքրությունների հայտերը պետք է ներկայացվեին մինչեւ հունիսի 15-ը, այնուհետեւ այդ ժամկետը երկարաձգվեց մինչեւ հունիսի 30-ը:

Ըստ Լ. Հարությունյանի` C.A.C ընկերությունը մասնագիտացած է քիմիայի ոլորտում: Առաջիկայում հանդիպում կկազմակերպվի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ ընկերության ներկայացուցիչների միջեւ, որից հետո պարզ կորոշվի «Նաիրիտի» կառավարման հարցը: Լ. Հարությունյանը չբացառեց, որ հետագայում այլ ընկերությունների եւս հնարավորություն տրվի հետաքրքրությունների հայտ ներկայացնել: