Հայաստանն ու Լեհաստանն այսօրվանից հանդիսանում են Բոլոնյան գործընթացի համանախագահներ: Ինչպես լրագրողներին հայտնել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հայկական կողմն այդ կապակցությամբ ծրագրում է մի շարք միջոցառումներ իրականացնել այդ կապակցությամբ: Մասնավորապես հուլիսի 3-ից 10-ը կայանալու է «Բոլոնիա-2020» միջազգային ուսանողական ամառային դպրոցը, որի աշխատանքներին կմասնակցեն 100 ուսանողներ աշխարհի 15 երկրներից:
Նախարարը նշել է, թե իր թուրք եւ ադրբեջանցի գործընկերները հրավեր են ստացել մասնակցել երկու միջոցառումներին, որոնք կայանալու են Հայաստանում: Կողմերը հայտարարել են,թ ե չեն ստացել, սակայն, ըստ Աշոտյանի, Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով իրենք պարզել են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ստանան մեր հրավերը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005թ.: Այսօրվա դրությամբ գործընթացին մասնակցում են 45 երկրներ:




























