«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարը սկսել է արժեւորվել նույնքան արագ, ինչպես որ արժեզրկվում էր: Այսօր` հուլիսի 1-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 369.25 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեւորվելով 0.36 տոկոսով կամ 1.32 կետով:
Ընդհանուր առմամբ վաճառվել է 1.7 մլն դոլար: Բանկերն ակնհայտորեն խուսափել են դոլար վաճառելուց` սպասելով ավելի «հարմար» փոխարժեքի:
Սակայն կանխիկ արտարժույթի շուկայում ոչ բոլոր բանկերն է, որ հավատացել են դոլարի հետագա արժեւորմանը հանգստյան օրերին:
Բանկերի մի մասը դոլարի վաճառքի փոխարժեքը թողել է նույնը` 370 դրամ: Առավել հոռետեսական տրամադրված բանկերը դոլարի առքի փոխարժեք են սահմանել 369 դրամը:




























