Մի քանի տարվա անգործությունից հետո հուլիսի 7-ից կգործարկվի Երեւան-Սեւան մարդատար էլեկտրագնացքը: Այդ մասին այսօր` հուլիսի 1-ին լրագրողներին տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ենթակառուցվածքների ծառայության պետի առաջին տեղակալ Աշոտ Ունուսյանը:
Երեւանից գնացքը կմեկնի «Ալմաստ» գործարանի մոտից, վերջնակետը Շորժան է: Ներկայում «Հարավկովկասյան երկաթուղին» աշխատանքներ է տանում «Ալմաստ» գործարանին հարակից տարածքում կառամատույց ստեղծելու ուղղությամբ:
Ըստ Ա. Ուսունյանի` երթեւեկությունը դեպի Սեւան ակտիվ է լինելու շաբաթվա բոլոր օրերին:



























