Կիեւում Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վիկտոր Յանուկովիչի մասնակցությամբ կայացել է երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես, ստորագրվել են Ուկրաինայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին արձանագրությունը, Ուկրաինայի եւ Հայաստանի ֆինանսների նախարարությունների միջեւ համագործակցության համաձայնագիրը, բժշկության ոլորտում առողջապահության նախարարությունների համագործակցության ծրագիրը եւ այլ փաստաթղթեր: