Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը հայտնել է, որ 18-ամյա Օլիվեր Դաեմենը կփոխարինի աճուրդի դեռեւս անանուն հաղթողին, որը ձեռք էր բերել տիեզերանավում իր տեղը 28 միիոն դոլարով:

Դեմենը կմեկնի դեպի տիեզերք Amazon-ի, նրա եղբայր Մարկ Բեզոսի եւ օդատիեզերական արդյունաբերության լեգենդար վետերան Ուոլի Ֆանքի հետ New Shepard, հրթիռով, որի մեկնարկը նախատեսվում է հուլիսի 20-ին:

Երիտասարդ ֆիզիկոս ուսանողը կփոխարինի աճուրդի հաղթողին, որը, Blue Origin-ի խոսքով, չի կարող մեկնել «ժամանակացույցում տարաձայնությունների պատճառով»: Blue Origin-ը հայտարարել է, որ աճուրդի հաղթողը «որոշել է մեկնել New Shepard առաքելության հետ ապագայում»:

Ընկերությունը հաստատել է, որ Դեմենը Somerset Capital Partners-ի գործադիր տնօրեն Ջոես Դեմենի որդին է:

18-ամյա Դեմենը կլինի ամենաերիտասարդ մարդը, որը կմեկնի տիեզերք, իսկ 82-ամյա Ֆրանկը կլինի ամենատարեց մարդը, որը դարձել է տիեզերագնաց: