Perseverance մարսագնացը առաջին անգամից չի կարողացել մոլորակային հողի նմուշ հավաքել: Մասնագետները հետաքննում են ձախողման պատճառը, հայտնում է NASA-ն:

Մարսագնացի տվյալներով՝ նմուշառման համակարգը ճիշտ է աշխատել, սակայն հեռաչափումը ցույց է տվել, որ գործողության արդյունքում փորձանոթում հող չկա:

«Perseveranc-ի կողմից Երկիր ուղարկված տվյալները ցույց են տալիս, որ նմուշառման առաջին փորձի ժամանակ լեռնային ոչ մի հանքանյութ չի հավաքվել»,- ասվում է ԱՄՆ տիեզերական գործակալության հայտարարության մեջ:

Իրավիճակը հետաքննում է հատուկ նշանակված խումբը: