Երեւանի Էրեբունի վարչական շրջանում նախատեսվում է կառուցել նոր դպրոց։ Համապատասխան որոշումը 0,2 հեկտար մակերեսով հողակտորի կարգի փոփոխության մասին ընդունվել է օգոստոսի 10-ին Երեւանի ավագանու արտահերթ նիստում։ Դպրոցը կկառուցվի Հայաստանի կառավարության եւ Զարգացման ասիական բանկի կողմից իրականացվող՝ սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրի շրջանակում եւ հաշվարկված է 430 աշակերտի համար։